ՄԵՐ ՄԱՍԻՆ

Միջոցառումներ
Միջոցառումներ
Խոհանոց
Խոհանոց
Առանձնահատկություններ
Առանձնահատկություններ
Ինչպե՞ս է այն սկսվել
Ինչպե՞ս է այն սկսվել
Իջեք ներքև կամ սեղմեք ցանկալի բաժնի վրա
Միջոցառումներ

Միջոցառումներ

«Ոստան» ռեստորանում,  հաճելի ընտանեկան սիրո և ջերմության մթնոլորտում, կարելի է անցկացնել տարբեր միջոցառումներ՝ տարեդարձեր, ընտանեկան կամ ընկերական ճաշկերույթներ,  աշխատանքային ընթրիքներ: Հայկական ավանդական կահկարասիով կահավորված փոքրիկ առանձնասենյակները հարմար են տարաբնույթ հանդիպումների, մտերմիկ ճաշկերույթների համար:

Միջոցառումներ
Խոհանոց
Առանձնահատկություններ

Առանձնահատկություններ

«Ոստան» ռեստորանի շենքը Երևանի պատմամշակութային կոթողներից է: Զգալ և տեսնել պատմության էջերը, որով անցել է այս շենքը հնարավոր է միայն այցելելով:

Լինելով նաև բակ-ռեստորան, «Ոստան»-ում պահպանված են հայկական բակային մշակույթի տարրերը: Գինիների սիրահարների համար կա գինու մառան, որտեղ կարող եք փորձել տարբեր համային յուրահատկություններով և հնեցմամբ գինիներ: Իսկ ընդարձակ սրահում, իր գեղեցիկ կահավորանքով, կարող եք վայելել ձեր ընթրիքը կամ ճաշը, գեղեցիկ կենդանի երաժշտույթան ներքո:

 Իսկ «Ոստան» ռեստորանի նախասրահում կարող եք գտնել «Պռեգոմեշ» ապրանքանիշի զարդերը:

Առանձնահատկություններ

Ինչպե՞ս է այն սկսվել

«Ոստան» ռեստորանը միացել է «Ծիրանի» ռեստորանների ընտանիքին 2017 թվականի մայիսի 15-ին: «Ոստան» ռեստորանի շինությունը մեր քաղաքում պահպանված և վերականգնված պատմամշակութային ժառանգություններից մեկն է: Շենքը մինչ օրս իր յուրօրինակ ճարտարապետական կառուցվածքի, պահպանված գեղեցկության շնորհիվ շարունակում է հիացնել ոչ միայն երևանցիներին, այլև Երևան ժամանած բազմաթիվ զբոսաշրջիկներին...( ավելին )

Ինչպե՞ս է այն սկսվել