«Ոստան» ռեստորան. ընթրիք պատմության գրկում

Ոստան

Ոստան

«Ոստան» ռեստորանը հին Երևանի պահպանված շունչն է, համն ու հոտը: Շենքը հարուստ պատմություն ունի և հետաքրքիր կառուցվածք՝ ներքին բակով: «Ոստան»-ում վերականգնվել և պահպանում է հին Երևանին հատուկ բակային մշակույթը: Ռեստորանի բացօթյա հատվածում ծիրանենիներով, բալենիներով ու թթենիներով շրջապատված կարող եք ըմբոշխնել տիպիկ հայկական մթնոլորտը՝ վայելելով հայկական ավանդական ուտեստներ և աղանդերներ: Իսկ ամբողջ պատկերը  առավել իրական  ու հայկական է դարձնում թարմ թխվող անուշահոտ լավաշի բույրը, փայտյա զարդանախշ պատշգամբներն ու նստարանները:

Ոստան